Սխալ
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 83

Հարմարություններ

Ամրագրման ձև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ
  1. Անուն*
    Invalid Input
  2. Հեռախոս*
    Invalid Input
  3. էլ-փոստ*
    Invalid Input
  4. Երեխաներ
    Invalid Input
  5. Մեծահասակներ
    Invalid Input
  6. Սենյակներ*
    Invalid Input
  7. Ժամանում
    Invalid Input
  8. Վերադարձ
    Invalid Input
  9. Անտիսպամ
    Անտիսպամ
      ԹարմացնելInvalid Input

gerb

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Sport-Baza2Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիր

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55կմ հեռավորության վրա:
Եվ այսպես. շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների մարզահամալիրն այսօր էլ համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հյուրանոցը օղակող հիասքանչ պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է թե' ընտանեկան հանգստի, թե' գործարար հանդիպումների և թե' ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար:
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար:
Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:

Սենյակներ
Առաջարկում ենք Ձեզ 182 ընդարձակ և լուսավոր մեկտեղանի, երկտեղանի, երկսենյականոց և լյուքս համարներ: Սենյակների ներքին ձևավորումը և հարմարավետությունը կարող են բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր հյուրերի ճաշակը և պահանջները:
Գեղեցիկ կահավորված և անհրաժեշտ հարմարություններով հագեցած սենյակներում կա ուղիղ հեռախոսակապ, արբանյակային հեռուստատեսություն, սառնարան, վարսահարդարիչ, արդուկ:
Իսկ լյուքս համարները բաղկացած են հյուրասենյակից, երկու ննջասենյակից, երկու սանհանգույցից: Համարներն ապահովված են հավելյալ անհրաժեշտություններով` համակարգիչ, անվճար ինտերնետ կապ, չհրկիզվող պահարան:

Հյուրանոցի գրեթե բոլոր համարներից հիանալի տեսարան է բացվում դեպի հյուրանոցը շրջապատող սաղարթախիտ անտառը:

Ստանդարտ (անձ)
Երկսենյականոց (2 անձ)
Լյուքս (4 անձ)

Ծառայություններ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն առաջարկում է հյուրանոցային և սպորտային ծառայությունների լայն տեսականի. ընդարձակ և տեխնիկական մեծ հնարավորություններով մարզասրահներ, հարմարավետ սենյակներ, հարուստ և առողջարար կերակրացանկ, միջազգային չափանիշներին համապատասխանող լողավազան ...

  •     Գործավարական ծառայություն
  •     Տպագրման և բազմացման ծառայություն
  •     Էքսկուրսիաների կազմակերպում
  •     Բիզնես կենտրոն
  •     Արագ ինտերնետային կապ բիզնես կենտրոնում և դելյուքս սենյակներում
  •     Շուրջօրյա ընդունարան
  •     Բժշկական կենտրոն / 24 ժամ/
  •     Գեղեցկության սրահ
  •     Մերսման սրահ
  •     Հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակներ /այլ հարմարություններ/
  •     Հարմարություններ` նախատեսված չծխողների համար
  •     Ճամպրուկների պահատեղեր
  •     Կոշիկների փայլեցման ծառայություն
  •     Երեխաների խնամքի ծառայություն /ըստ պահանջի/
  •     Տեղափոխում օդանավակայանից մարզահամալիր և հակառակ ուղղությամբ
  •     Չհրկիզվող պահարաններ
  •     Անվճար ավտոկայանման հնարավորություն
  •     Լվացքատուն, արդուկման ծառայություն
  •     Մարզասրահ
  •     Շոգեբաղնիք
  •     Փակ լողավազան
  •     Բիլլիարդ
  •     Թենիս
  •     Սաունա
  •     Սահնակների վարձույթ
  •     Դահուկների պահոց


Հետադարձ կապ

 
Հեռ. 95 22 02 08
 Էլ. Փոստ:   tur-info@inbox.ru

 

 

Գնահատել
(3 )
  • Մեդիա
  • Առաջարկներ
  • Միջոցառումներ
  • Տեսադարան

Թողնել մեկնաբանութուն