Ծաղկաձոր քաղաքը 1020 տարեկան է:
ՀՀ զբոսաշրջության կենտրոններից մեկը համարվող Ծաղկաձոր քաղաքը իր հիասքանչ բնությամբ և Կեչառիսի վանական համալիրով անտարբեր չի թողնում ոչ մի այցելուի:
<<Ծաղկաձորի օր>> համաքաղաքային տոնակատարության հիմքը դրվեց 2015 թվականի հոկտեմբերի 3-ին: Կեչառիսի հազարամյա եկեղեցիների զանգերի վաղնջական ղողանջի ներքո նորովի զարթոնք ապրեց մեր հարազատ քաղաքը: Քաղաք, որը հանրապետության այն եզակի բնակավայրերից մեկն է, որը, հիրավի, գրավիչ է տարվա բոլոր եղանակներին և միշտ դեպի իրեն է ձգում հանգստի հազարավոր սիրահարների:

Ծաղկաձորում ապրիլի 29-ին ավարտվեց Աշխարհի թիմային առաջնությունը: Այսպիսի խոշոր մրցաշար Հայաստանում վաղուց չէր կայացել, այստեղ հավաքվել էին Աշխարհի 10 շախատի ամենաուժեղ հավաքականները:

11/08/2015 Բազե 2015

Written by Saturday, 17 October 2015 09:28 Published in Events

Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անց է կացվել «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքը: Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որին մասնակցել է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։

17/08/2015 Միություն 2015

Written by Saturday, 17 October 2015 09:19 Published in Events

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում պաշտոնապես մեկնարկել է «Միություն 2015-Հաղթանակի ժառանգորդներ» ռազմամարզական և կադետական վարժարանների միջազգային երիտասարդական կրթական հավաքը: Միջոցառումն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո՝ ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման և «Русь» ռազմական բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:

Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ
Հարգելի ծաղկաձորցիներ

Թույլ տվեք ջերմորեն շնորհավորել ձեզ 2013-2014թթ. ուսումնական տարվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 1-ը տոն է բոլոր աշակերտների, հատկապես առաջին դասարանցիների համար: Ուստի,

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա է գտնվել ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին, տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Ծաղկաձորի քաղաքապետարանի, ի դեմս քաղաքապետ՝ պարոն Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ՝ այսօր Ծաղկաձոր քաղաքի երիտասարդների, ինչպես նաև մի շարք հյուրերի մասնակցությամբ տեղի կունենա արշավ դեպի քաղաքի Հյուսիսային լանջ, նախկինում՝ Գոգո սար: Հրավիրվածների թվում են նաև մի շարք պարուսույցներ, որոնք մասնակիցներին կուսուցանեն հայկական ազգային ժողովրդական պարեր: Մոտ 70 երիտասարդներ սանմաքրման աշխատանքներ կիրականացնեն Հյուսիսային լանջին հարող տարածքում:

Օգոստոսի 20-ից ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» հոբելյանական՝ 10-րդ, մրցույթի մասնակիցները Ծաղկաձորի մարզահամալիրի մարզադաշտում պայքարում են պատվավոր մրցանակներին արժանանալու համար: Բոլոր տարիքային խմբերում արդեն ավարտվել են խաղային փոխանցումավազք՝ մարմնամարզական օղակներով, 30 մետր փոխանցումավազք՝ փոքր օղակներով մրցույթները: Այսօր ընթացքի մեջ են պարանի ձգում եւ վարժություն բասկետբոլի գնդակով մրցույթները:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում շաբաթ օրը մասնակցել է «Բազե-2013-» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ բազեականների հետ սեղանի թենիս է խաղացել:

Ստորև ներկայացնում են «Ազատություն» ռադիոկայանի ռեսանյութը։

 

 Աղբյուրը՝ Tert.am

Prev12Next
Page 1 of 2