Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիր
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55կմ հեռավորության վրա:
Եվ այսպես. շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների մարզահամալիրն այսօր էլ համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հյուրանոցը օղակող հիասքանչ պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է թե' ընտանեկան հանգստի, թե' գործարար հանդիպումների և թե' ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար:
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար:
Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:
Սենյակներ
Առաջարկում ենք Ձեզ 182 ընդարձակ և լուսավոր մեկտեղանի, երկտեղանի, երկսենյականոց և լյուքս համարներ: Սենյակների ներքին ձևավորումը և հարմարավետությունը կարող են բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր հյուրերի ճաշակը և պահանջները:
Գեղեցիկ կահավորված և անհրաժեշտ հարմարություններով հագեցած սենյակներում կա ուղիղ հեռախոսակապ, արբանյակային հեռուստատեսություն, սառնարան, վարսահարդարիչ, արդուկ:
Իսկ լյուքս համարները բաղկացած են հյուրասենյակից, երկու ննջասենյակից, երկու սանհանգույցից: Համարներն ապահովված են հավելյալ անհրաժեշտություններով` համակարգիչ, անվճար ինտերնետ կապ, չհրկիզվող պահարան:
Հյուրանոցի գրեթե բոլոր համարներից հիանալի տեսարան է բացվում դեպի հյուրանոցը շրջապատող սաղարթախիտ անտառը:
Ստանդարտ (անձ)
Երկսենյականոց (2 անձ)
Լյուքս (4 անձ)
Ծառայություններ
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն առաջարկում է հյուրանոցային և սպորտային ծառայությունների լայն տեսականի. ընդարձակ և տեխնիկական մեծ հնարավորություններով մարզասրահներ, հարմարավետ սենյակներ, հարուստ և առողջարար կերակրացանկ, միջազգային չափանիշներին համապատասխանող լողավազան ...
- Գործավարական ծառայություն
- Տպագրման և բազմացման ծառայություն
- Էքսկուրսիաների կազմակերպում
- Բիզնես կենտրոն
- Արագ ինտերնետային կապ բիզնես կենտրոնում և դելյուքս սենյակներում
- Շուրջօրյա ընդունարան
- Բժշկական կենտրոն / 24 ժամ/
- Գեղեցկության սրահ
- Մերսման սրահ
- Հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակներ /այլ հարմարություններ/
- Հարմարություններ` նախատեսված չծխողների համար
- Ճամպրուկների պահատեղեր
- Կոշիկների փայլեցման ծառայություն
- Երեխաների խնամքի ծառայություն /ըստ պահանջի/
- Տեղափոխում օդանավակայանից մարզահամալիր և հակառակ ուղղությամբ
- Չհրկիզվող պահարաններ
- Անվճար ավտոկայանման հնարավորություն
- Լվացքատուն, արդուկման ծառայություն
- Մարզասրահ
- Շոգեբաղնիք
- Փակ լողավազան
- Բիլլիարդ
- Թենիս
- Սաունա
- Սահնակների վարձույթ
- Դահուկների պահոց
Հետադարձ կապ
Հեռ. 95 22 02 08
Էլ. Փոստ: tur-info@inbox.ru