Սխալ
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 86
Print this page

Գրողների ստեղծագործական տուն

«Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրը Հայաստանի տուրիստական շուկայում ունի ուրույն տեղ` զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հովեկների հանգստի բովանդակալից կազմակերպման, գիտաժողովների ու սեմինար խորհրդակցությունների մասնակիցների ընդունման և համալիր ծառայությունների մատուցման բնագավառում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնք միացման հատվածներում ձևավորում են ընդարձակ սրահներ ու մույթեր: Ննջարանային մասնաշենքերը հյուսիսից և հարավից գոտեվորված են պատշգամբներով` բոլոր սենյակների համար ապահովվելով հարմարավետ լոջաներ: Շինությունը տեղադրված է արևմուտքից արևելք երկայնքով, հարավից հարում է բնական անտառին, իսկ մնացած բոլոր կողմերին կից տարածքները բարեկարգված ու հարդարված են:

ՍԵՆՅԱԿՆԵՐ
Ստանդարտ – 55 սենյակ
Կիսալյուքս  – 17 սենյակ
Լյուքս – 6 սենյակ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բիզնես կենտրոն
Ֆիտնես կենտրոն
Լողավազան
Սպորտային ինվենտորի վարձույթ
Սպորտային խաղահրապարակ
Մանկական խաղահրապարակ
Ռեստորան և զվարճանքի վայրեր
Գեղեցկության սրահ
Ատամնաբուժարան


Հեռ.: + (37410) 28 10 81, + (374223) 6 04 45, + (374223) 6 04 46, + (37493) 01 30 44

Էլ-փոստ:  info@writershotel.am
                  www.writershotel.am

Գնահատել
(14 )