Քաղաքապետի ողջույնը

 Սիրելի´    ծաղկաձորցիներ  և   Ծաղկաձորի   հյուրեր

Ողջունում  եմ  ձեզ   Հայաստանի  հյուրընկալ   և  գրավիչ   զբոսաշրջային  կենտրոններից  մեկում`   Ծաղկաձորում:

Մեր  քաղաքը  իր  հարուստ   բնաշխարհով   հիասքանչ  է  տարվա  բոլոր  եղանակներին:  Պատմամշակութային  մեծ  արժեք  ներկայացնող   հուշարձանները  մի  կողմից,   բնության  հրաշք  միջավայրը  մյուս  կողմից,  մեր  քաղաք  այցելած  յուրաքանչյուր  զբոսաշրջիկի  համար   այն  հանգստի    անմոռանալի  վայր  են  դարձնում:

Քաղաքը,  ինչպես  ցանկացած  շնչող  օրգանիզմ,  շարունակական   զարգացում  է  ապրում:  Այստեղ  հյուրանոցային  համալիրներն  ու  հանգստի  գոտիները   մշտապես  բարեկարգվում,   հարմարեցվում  են  զբասաշրջիկների   և  քաղաքի  բնակիչների  պահանջներին:

Տարածքային   համաչափ  զարգացման  քաղաքականությունը,  որն  որդեգրվել   է  մեր  կառավարության  կողմից,  ուղղակիորեն   նպաստում  է  Հայաստանի   Հանրապետության  բոլոր  քաղաքների,  այդ  թվում   և  Ծաղկաձորի   դերի  վերարժևորմանը  և  նրա  առավել   առաջընթաց   զարգացմանը:

Իմ  նախընտրական   ելույթներում   խոստացել  եմ,  որ  ամեն կերպ    աջակցելու  եմ      փոքր  ու  միջին  բիզնեսի  զարգացմանը, ինչպես  նաև  զբոսաշրջային  բիզնես  մշակույթի  կայացմանը քաղաքում: Ուստի, Ծաղկաձորի  քաղաքապետարանը` որպես  համայնքային  հաստատություն,  սատարելու  է ցանկացած  ներդրումային  ծրագիր, որն ուղղված կլինի քաղաքի բարեկարգմանը և զարգացմանը:

Հյուրընկալ   Ծաղկաձորը  ողջունում  է  բոլոր  զբոսաշրջիկներին  և  վստահություն  հայտնում,    որ  բոլոր  հյուրերը  մեզ  մոտ  յուրային  են  դառնում:

Բարի  գալուստ   Ծաղկաձոր:

    
Արթուր Հարությունյան
Ծաղկաձորի քաղաքապետ

Գնահատել
(12 )

Թողնել մեկնաբանութուն