Սպորտ բազա

Խորհրդային տարիներին միայն առաջատար մարզիկները կարող էին մուտք գործել ծաղկաձորյան սպորտբազա, որը հատուկ կառուցվել էր 1968թ. Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերի մասնակիցների մարզման համար:

2008թ. հիմնովին նորոգումից հետո սպորտային համալիրի դռներն այսօր բաց են բոլորի առաջ : Սպորտային համալիրն առաջարկում է հարմարավետ սենյակներ և համարվում է հիանալի վայր ընտանեկան հանգստի, գործնական հանդիպումների և սպորտային հավաքների համար (այստեղ կարելի է 35 մարզաձևից մարզումներ անցկացնել): Հյուրանոցին կից գործում է միջազգային չափանիշներին համապատասխան փակ լողավազան (երկարությունը՝ 50մ ): Համալիրի տարածքում կան կահավորված դահլիճներ` թեթև աթլետիկայի և ընբշամարտի համար (5 FOELDEAK ներքնակներ և մարզման հատուկ սարքավորումներ, որոնք հաստատված են ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի` FILA-ի կողմից): Ֆուտբոլիստների, բասկեբոլիստների, հանդբոլիստների և վոլեյբոլիստների պարապմունքների համար նախատեսված է հատուկ փակ խաղադահլիճ: Համալիրի տարածքում կա նաև 5 կմ–անոց դահուկային վազքուղի:

Մարզումներից հետո մարզիկները կարող են հանգստանալ մերսման կենտրոնում և սաունայում: Հավելյալ ծանրաբեռնվածությունը` պայմանավորված ծաղկաձորյան մարզահամալիրի բարձր դիրքով (ծովի մակարդակից 1900-2000մ բարձրության վրա), թույլ է տալիս ավելի հեշտ հասնել մարզական բարձունքների:

Սենյակներ

Լուսավոր սենյակները (20 լյուքս, 64 կիսալյուքս, 98 ստանդարտ) ունեն հեռուստացույց, լողախցիկ, հատուկ ընտրված լոգարանի պարագաներ, մշտական տաք ջուր, հեռախոս, սառնարան, լյուքս համարներում կա նաեւ ջակուզի, LCD հեռուստացույց, DVD, չհրկիզվող պահարան, համակարգիչ` 24 ժամյա անվճար ինտերնետ կապով: Բոլոր սենյակներում առկա է արբանյակային հեռուստատեսություն` 23 հեռուստաալիքներով:

Լողավազան

Ծովի մակերեւույթից 2000մ բարձրության վրա, միջազգային չափանիշներին համապատասխան 50մ փակ լողավազան` 8 լողուղիներով եւ սպորտային դահլիճներով: Ըմբշամարտի դահլիճում տեղադրված են Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից /FILA/ հաստատված Ֆոելդիկ ֆիրմայի հինգ գորգեր, ուժային վարժությունների համար նախատեսված համապատասխան սարքավորումներ, մերսման կետեր, շոգեբաղնիք:

Ծանրամարտի դահլիճ

Տեղադրված են 34 հարթակ, որից 22-ը տղամարդկանց եւ 12-ը` կանանց հավաքականների մարզումների համար: Ծանրաձողերը, ինչպես նաեւ մարզական մյուս սարքավորումներն առաքվել են Էլեյկո ֆիրմայից: Դահլիճում գործում են մերսման կետեր եւ 2 շոգեբաղնիք:

Աթլետիկայի դահլիճ

Ծովի մակերեւույթից 2000մ բարձրության վրա: Մարզադահլիճը ունի 270մ երկարություն, տեղադրված են ուժային սարքավորումներ, մերսման կետեր, շոգեբաղնիք:

Խաղային մարզաձեւերի դահլիճ

Մարզադահլիճում կարող են պարապել ֆուտբոլ, բասկետբոլ, հանդբոլ, վոլեյբոլ եւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչները: Մարզադահլիճը ունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները:

Դահուկավազքուղի

Ծովի մակերեւույթից 2000մ բարձրության վրա, երկարությունը 10.000մ: Կարող են մարզվել դահուկորդները, բիաթլոնիստները եւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչները:

Ծառայություններ

Սահնակների վարձույթ, դահուկների պահոց, բիլիարդ, թենիս, բուժկետ, գեղեցկության սրահ, մանկական խաղեր, օդանավակայանից մարզիկների անվճար տեղափոխում եւ այլն:

 

Գնահատել
(11 )

Թողնել մեկնաբանութուն