Ծաղկաձորի լեռնադահուկային մարզադպրոց

Ծաղկաձորում գործող հանրապետական լեռնադահուկային մարզադպրոցը հիմնադրվել է 1986թ.-ին:

Մարզադպրոցի սաները մասնակցել են օլիմպիական խաղերի և միջազգային այլ մրցումների: Ամռանը դպրոցի սաները մարզում են իրենց մարմինը` հեծանիվ վարելով և անվաչմուշկներով սահելով, իսկ ձմռանը նրանց տրամադրության տակ են Թեղենիսի լեռնադահուկային սահուղիները: Մարզադպրոցի փորձառու մարզիչները պատրաստ են լեռնադահուկային սպորտի հմտությունները սովորեցնել Ծաղկաձոր այցելող լեռնադահուկորդներին: Նրանց շնորհիվ սկսնակները կսովորեն կանգնել դահուկների վրա և հաղթահարել լեռնային սահուղիները:

 

Գնահատել
(3 )

Թողնել մեկնաբանութուն