01/09/2013 ԾԱՂԿԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ
Հարգելի ծաղկաձորցիներ

Թույլ տվեք ջերմորեն շնորհավորել ձեզ 2013-2014թթ. ուսումնական տարվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 1-ը տոն է բոլոր աշակերտների, հատկապես առաջին դասարանցիների համար: Ուստի,

սիրելի՛  առաջին դասարանցիներ, առանձին ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին:

Հայ ժողովրդի համար կրթության և դաստիարակության գործը դարեր ի վեր դիտվել է որպես կարևորագույն խնդիր: Այն այսօր նոր իմաստ և հնչեղություն է ստացել, քանզի ժամանակակից աշխարհում ազգային մեծ հարստություն են համարվում բազմակողմանի և հիմնավոր կրթություն ստացած սերունդը և բարձր գիտելիքներ ապահովող կրթօջախները: Իսկ վերջիններս հանդիսանում են երկրի հետագա զարգացումը կանխորոշող կարևոր պայմաններից մեկը:

Ուստի, մեր երկրի հեռանկարներն ու ապագան անքակտելիորեն կապված են կրթության առաջընթաց զարգացման, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում դարերից եկած մեր ազգային արժեքների պահպանման հետ:

Այսօր, ինչպես երբեք, կարևորվում է մեր դպրոցի և մանկավարժների դերն ու նշանակությունը սերնդի դաստիարակման, գիտելքիների ձեռքբերման, տիրապեման, ներդաշնակ զարգացման, ինչպես նաև գիտակցականի հասունացման և աշակերտների մեջ անհատի ձևավորման գործում:

Սիրելի՛ ուսուցիչներ և աշակերտներ, կրկին անգամ թույլ տվեք իմ շնորհավորանքի խոսքը հղել ձեզ, մաղթել առողջություն, հաջողություն ուսման մեջ և ամենայն բարիք՝ ի փառս մեր ժողովրդի:

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյան

Bewertung schreiben
(11 )

einen Kommentar schreiben