Հավաքի մարզական ղեկավար, Հայաստանի վոլեյբոլի երիտասարդական հավաքականի մարզիչ Գրիգորի Համբարյանի խոսքով, Համահայկական հավաքի շրջանակներում մասնակիցներն ուժերը չափել են մի շարք մարզաձևերում՝ լող, բազկամարտ, ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ։
Մարզական ֆեդերացիաների հետ համագործակցության շնորհիվ «Բազեի» ընթացքում մրցավարությունն ու մրցումների անցկացումը պրոֆեսիոնալ մակարդակով են իրականացվում: