03/07/2013 "ԲԱԶԵ" ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Այսօր մեկնարկեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցեն 18-30 տարեկան շուրջ 500 մասնակիցներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշել է, որ այս տարի «Բազեի» մասնակիցների թիվն աճել է 150-ով ու մանրամասնել. «Տարեցտարի ընդլայնվում է «Բազեին» մասնակցելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվը: Ուստի այս տարի գնացել ենք մասնակիցների թվի ավելացման:

Աճել է նաեւ ջոկատների թիվը. անցյալ տարվա 42-ի փոխարեն այս տարի կունենանք 45 ջոկատներ, որոնց անդամների թիվը նախկին 7-ի փոխարեն 9-ը կդառնա: Հավաքին կմասնակցեն ՀՀ 10 մարզերի ջոկատները, 2 ջոկատ՝ Երեւանից, պետական բուհերի, Ոչ պետական բուհերի ասոցիացիայի, այն բոլոր երիտասարդական կազմակերպությունների ջոկատները, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում դաշտում»:

Հ. Գաբրիելյանի խոսքով՝ «Բազեն»՝ որպես ծրագիր, տարիների ընթացքում չի հնացել եւ չի շեղվել իր գաղափարախոսությունից, այն հետաքրքրություն ու թարմություն է պարունակում եւ սպասված ծրագիր է երիտասարդության շրջանում: Այնուհետեւ եզրափակեց. «Բազեի» նման ավանդույթներ ունեցող, նորություններ բերող ծրագիր այս պահին ՀՀ-ում երեւի թե չկա»:

«Բազե 2013»-ին մասնակցելու համար հունիսի 1-ից սկսած 18-30 տարեկան երիտասարդները պետք է դիմեն ՀՀ մարզպետարանների համապատասխան վարչություններ, որոնք զբաղվում են երիտասարդության հարցերով, ինչպես նաեւ ՀԵՀ մարզային երիտասարդական կենտրոններ, բուհերի ուսխորհուրդներ: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 20-ը: «Բազե 2013»-ին կարող են մասնակցել նաեւ 2002-2008-ի նախկին բազեականները, ում տարիքը չի գերազանցում 30-ը, եւ ջոկատի ղեկավարները, ում տարիքը չի գերազանցում 35-ը:

Rate this item
(6 votes)

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.