22/08/2013 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԵՆ

Օգոստոսի 20-ից ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» հոբելյանական՝ 10-րդ, մրցույթի մասնակիցները Ծաղկաձորի մարզահամալիրի մարզադաշտում պայքարում են պատվավոր մրցանակներին արժանանալու համար: Բոլոր տարիքային խմբերում արդեն ավարտվել են խաղային փոխանցումավազք՝ մարմնամարզական օղակներով, 30 մետր փոխանցումավազք՝ փոքր օղակներով մրցույթները: Այսօր ընթացքի մեջ են պարանի ձգում եւ վարժություն բասկետբոլի գնդակով մրցույթները:

  Մրցակցությունն ընթանում է աշխույժ պայքարում. ոչ մի ընտանիք չի ցանկանում պարտվել: Մրցումները կոչված են՝ մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը հայ ընտանիքների առօրյայում արմատավորելու գործընթացը կազմակերպելուն, Հայաստանի տարբեր մարզերում եւ ԼՂՀ-ում ապրող ընտանիքների միջեւ բարեկամական կապեր հաստատելուն: 

Rate this item
(5 votes)

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.