23/08/2013 ԾԱՂԿԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՐՇԱՎԸ ԴԵՊԻ ԳՈԳՈ ՍԱՐ

Ծաղկաձորի քաղաքապետարանի, ի դեմս քաղաքապետ՝ պարոն Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ՝ այսօր Ծաղկաձոր քաղաքի երիտասարդների, ինչպես նաև մի շարք հյուրերի մասնակցությամբ տեղի կունենա արշավ դեպի քաղաքի Հյուսիսային լանջ, նախկինում՝ Գոգո սար: Հրավիրվածների թվում են նաև մի շարք պարուսույցներ, որոնք մասնակիցներին կուսուցանեն հայկական ազգային ժողովրդական պարեր: Մոտ 70 երիտասարդներ սանմաքրման աշխատանքներ կիրականացնեն Հյուսիսային լանջին հարող տարածքում:

Որից հետո երիտասարդները կհանդիպեն քաղաքապետի հետ, որի ընթացքում տեղի կունենա հասարակական քննարկում Ծաղկաձորի քաղաքային զբոսայգու կառուցման շուրջ: Երեկոյան կվառվի խարույկ, որից հետո երիտասարդները սարի լանջին ջահերով կգրեն ՛՛ԾԱՂԿԱՁՈՐ՛՛: Առավոտյան երիտասարդները կդիմավորեն արևածագը: Մասնակիցների անվտանգությունն ապահովելու է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.