30/04/2013 ՄԱՅԻՍԻ 1 ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Աշխատավորների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում: Մայիսի 1-ը որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ, 1886- թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ` աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով:

Գործադուլն ավարտվել էր ոստիկանության աշխատակիցների հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889-ին 2-րդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել: Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Մարդկանց իրենց հիմնարկներից պարտադիր տանում էին շքերթի, որից հետո ժողովուրդը այցելում էր տարբեր զվարճանքի վայրեր:

Նշենք, որ այսօր` աշխատավորների միջազգային օրը Հայաստանում պաշտոնական տվյալներով աշխատանք չունի 84 302 մարդ: Ոչ պաշտոնական տվյլներով, սակայն, այդ թիվը մի քանի անգամ մեծ է:

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.