17/08/2015 Միություն 2015

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում պաշտոնապես մեկնարկել է «Միություն 2015-Հաղթանակի ժառանգորդներ» ռազմամարզական և կադետական վարժարանների միջազգային երիտասարդական կրթական հավաքը: Միջոցառումն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո՝ ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման և «Русь» ռազմական բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:

15-օրյա միջոցառմանը մասնակցել են շուրջ 500 պատանիներ նախկին ԽՍՀՄ 11 երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Էստոնիայից, Լատվիայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Մոլդովայի Մերձդնեստրյան Հանրապետությունից, Ռուսաստանից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից: Հայաստանը հավաքին ներկայացրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը:
Ռազմամարզական հավաքը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին՝ նպատակ ունենալով երեխաների մեջ սերմանելու հայրենասիրություն, բարեկամություն, նաեւ արժեւորելու Մեծ հաղթանակի կերտման գործում իրենց ավանդը ներդրած ժողովուրդների սխրանքը: Թիմերը մրցեցին 10 մարզաձևերում, կազմակերպվեց նաև ռազմադաշտային մրցույթ, դիվանագիտական խաղ:
Մրցութային ծրագրից բացի նախատեսված էին մշակութային, պատմամշակութային և հայրենասիրական միջոցառումներ, մասնավորապես՝ այցելություն Մայր Աթոռ, «Մայր Հայաստան» թանգարան, Մատենադարան և Ծիծեռնակաբերդ: Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության, «Доблесть отечества» շարժման և «Русь» ֆեդերացիայի ներկայացուցիչներն այցելեցին Ծաղկաձոր՝ տեղում ծանոթանալու հավաքի նախապատրաստական աշխատանքների եզրափակիչ փուլին:

 

Rate this item
(13 votes)

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.