05/10/2015 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ,ԾԱՂԿԱՁՈՐ

Ծաղկաձոր քաղաքը 1020 տարեկան է:
ՀՀ զբոսաշրջության կենտրոններից մեկը համարվող Ծաղկաձոր քաղաքը իր հիասքանչ բնությամբ և Կեչառիսի վանական համալիրով անտարբեր չի թողնում ոչ մի այցելուի:
<<Ծաղկաձորի օր>> համաքաղաքային տոնակատարության հիմքը դրվեց 2015 թվականի հոկտեմբերի 3-ին: Կեչառիսի հազարամյա եկեղեցիների զանգերի վաղնջական ղողանջի ներքո նորովի զարթոնք ապրեց մեր հարազատ քաղաքը: Քաղաք, որը հանրապետության այն եզակի բնակավայրերից մեկն է, որը, հիրավի, գրավիչ է տարվա բոլոր եղանակներին և միշտ դեպի իրեն է ձգում հանգստի հազարավոր սիրահարների:


Վերջին տարիները իսկապես դարձան քաղաքի բարգավաճման, զարգացման և նվաճումների տարիներ: Այս ընթացքում կառուցվեցին միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցներ և հանգրվաններ, նոր շուք ստացան հները:
Զգալի միջոցների ներդրման շնորհիվ զարգացան քաղաքի ինֆրակառուցվածքները և սպասարկման ոլորտը:
Կատարված բարեփոխումների արդյունքում անհամեմատ աճեց արտերկրից եկած զբոսաշրջիկների հոսքը:
Տոնական արարողությունների մեկնարկը տրվել է Կեչառիսի վանական համալիրի բակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ:
Այնուհետև Կեչառիսի վանական համալիրում, Ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, տեղի է ունեցել քաղաքի դրոշի և զինանշանի օրհնության կարգ, և Ծաղկաձորի խորհրդանիշները հանդիսավոր կերպով հանձնվել են քաղաքապետ Ա. Հարությունյանին:
Ծաղկաձորի Սուրբ Հարություն Եկեղեցու բակում տեղի է ունեցել Կայծակ Անդրեասին և բոլոր ժամանակի հայդուկներին նվիրված Խաչքարի օծման արարողություն, որին հաջորդել է տոնական շքերթը դեպի քաղաքապետարանին հարող հրապարակ:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի գլխավորած մարզային պատվիրակությունը քաղաքապետարանին հարող հարթակում մասնակցել է քաղաքի դրոշի բարձրացման հանդիսությանը:
Ծաղկաձորի տոնի շրջանակներում տեղի են ունեցել նաև պարային կոլեկտիվների շքերթներ, ազգային ավանդական խաղեր, համայնքի տաղանդավոր երիտասարդների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ, ինչպես նաև հյուրանոցային համալիրների հնարավորությունները ներկայացնող տաղավարային ցուցադրություն:
Ծաղկաձորի մասին պատմող վավերագրական նյութեր են ցուցադրվել համայնքի Օրբելի եղբայրների տուն թանգարանում:
Ծաղկաձոր քաղաքի տոնին նվիրված խորհրդանշական միջոցառումները եզրափակվել են քաղաքային հրապարակում կազմակերպված տոնական համերգով:
Գալա-համերգի շրջանակներում Ծաղկաձորի քաղաքապետ Ա. Հարությունյանի կողմից կատարվել է պարգևատրման արարողություն:

Rate this item
(5 votes)

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.