Բոլոր հայերն էին ցանկանում, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը դառնա ոսկե մեդալակիր: Սակայն ամեն ինչ փոխվեց առաջին իսկ տուրից հետո, երբ մերոնք պարտվեցին Իսրայելին: Մինչեւ ապրիլի 24-ը (մրցաշարի հանգստյան օրը), Արշակ Պետրոսյանի սաները եւս երկու պարտություն կրեցին ու տարան երկու հաղթանակ:
Կարծես մեր թիմն ուներ հանգստի կարիք: Դա ցույց են տալիս նաեւ հետագա արդյունքները՝ 3 հաղթանակ ու 1 ոչ ոքի: Արդյունքում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ բրոնզե մեդալակիր: